Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն
Ծրագրի շրջանակում հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական որոշ հետազոտություններ ու ծառայություններ։
Չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է նորագոյացությունը հաստատող փաստաթղթերով դիմել տեղամասային պոլիկլինիկա։
Ծրագրի մասին
Պետական աջակցության այս ծրագրով hաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում բնակչության համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ապահովվում է.
-
հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
-
վիրահատական բուժում,
-
ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի մեգաէլեկտրոնվոլտ հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժման)։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շրջանակում տրամադրվող բուժօգնությունը ստանալու համար պացիենտը պետք է՝
- լինի ՀՀ քաղաքացի,
- ունենա հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշում:
Պահանջվող փաստաթղթերը
Չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- պացիենտի անձը հաստատող փաստաթուղթ,
- օրգան համակարգերի հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը փոխհատուցվում է համավճարային սկզբունքով․
- սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց հատկացվում է առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, տարեկան 300 հազար դրամի չափով աջակցություն։
- սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում չընդգրկված անձանց տրամադրվում է առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, տարեկան 150 հազար դրամի չափով աջակցություն:
-
ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
-
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
-
ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
-
բռնադատվածներ,
-
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
-
մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
-
ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
-
մինչև 18 տարեկան երեխաներ,
-
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք։
Աջակցության տրամադրման ժամկետները և կարգը սահմանվում են տեղամասային պոլիկլինիկաների կամ բժշկական հաստատությունների կողմից։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Առողջապահության նախարարարի՝ 2019 թվականաի հունիսի 28-ի N 1771-Լ հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ Առողջապահության նախարարության՝ moh.am կայքում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003