ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ վիրուսային հեպատիտ Ց-ի բուժում

Ծրագրի շրջանակում կազմակերպվում է վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվող բուժում՝ ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Նախատեսված բուժումը ստանալու համար պետք է այցելել ինֆեկցիոն կամ աղեստամոքսաբանության մասնագիտացում ունեցող բժիշկ-մասնագետի՝ հետևյալ բժշկական կազմակերպություններում.

Ծրագրի մասին

Աջակցության այս ծրագրով բժշկական օգնություն ու դեղորայք է տրամադրվում հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին։ 

 

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շրջանակներում բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է.

  • 12 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին, (որակական ՊՇՌ մեթոդով «Ց» վիրուսի փաստացի պատասխան),
  • լյարդի ֆիբրոզ  0 – 4 (այդ թվում՝ լյարդի ցիռոզի Child-Pugh A դաս, MELD <20) ունեցող պացիենտներին` 12 շաբաթ տևողությամբ,
  • լյարդի ցիռոզ (Child-Pugh B կամ C դաս, MELD<20) ունեցող պացիենտներին` 24 շաբաթ տևողությամբ:
     

Նախքան բուժումը պետք է կատարել հետևյալ հետազոտությունները և ունենալ դրանց արդյունքները․ 

  • հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
  • ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,
  • արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),
  • HBsAg և/կամ հակա-HBc ու հակա-HIV (հակամարմիններ ՄԻԱՎ-ի նկատմամբ),
  • որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:


Պահանջվող փաստաթղթերը

Վիրուսային հեպատիտ Ց-ի բուժում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթը,
  • վերոնշյալ պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները հավաստող փաստաթղթերը:
     

Տրամադրման ժամկետը և կարգը

Աջակցության տրամադրման ժամկետները և կարգը սահմանվում են բժշկական հաստատությունների կողմից։

Հղում օրենսդրությանը 

ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հուլիսի 26-ի N 3242-Լ հրաման
Հրամանը հնարավոր է գտնել Առողջապահության նախարարության moh.am կայքում:
Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր