ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում (առանձնացման ճանապարհով)

Իրավաբանական անձի առանձնացման ճանապարհով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
5,000-100,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

Առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

  • Դիմում,
  • առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
  • բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
  • առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`

  • իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
  • ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած կանոնադրությունը,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
  • առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
  • առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:


Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

Առևտրային կազմակերպությունները ներկայացնում են նաև մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր) բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը:

Լիազորված անձի կողմից գործակալություն դիմելու դեպքում փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:


Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,

Հաշվեհամար՝
900005160727՝
ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
900005160719՝
առևտրային կազմակերությունների դեպքում

Վճարման չափ՝
5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների դեպքում

Նպատակ
՝ Իրավաբանական անձի առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման համար

Հաշվեհամար՝ 900005160727՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում
(Առևտրային կազմակերպությունների դեպքում պետական տուրք չի գանձվում)
Նպատակ՝ Իրավաբանական անձի առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման համար

Հաշվեհամար` 900013194049
Վճարման չափ՝ 100,000 ՀՀ դրամ, 50,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Յուրաքանչյուր իրավաբանական անձին 2 աշխատանքային օրվա ընթացքում կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար

Հաշվեհամար` 900013194049
Վճարման չափ՝ 2,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար

Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձանց վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պետական գրանցումը կարող է իրականացվել ավելի սեղմ ժամկետներում՝ վճարովի ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարելու դեպքում:
 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր