ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի տրամադրում

Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի աուդիտորական ծառայությունների իրականացումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
250,000 ՀՀ դրամ տարեկան պետական տուրք
Տրամադրման տևողությունը
Մինչև 23 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝


Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար հայտ և դրան կից փաստաթղթեր: 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. հայտ
2․ իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` համապատասխան հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման փաստաթղթի պատճենները և դրանց` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3․ իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող օրենքով սահմանված քանակի աշխատող աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի և (կամ) հրամանի պատճենները).
4․ իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների անձնագրերի պատճենները.
5․ հայտարարություն` ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ  «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված աուդիտորի որակավորման վկայականները հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.
6․ կազմակերպության ղեկավարի վերաբերյալ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`
ա. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
բ. աշխատանքային գրքույկի պատճենը` գործատուի կողմից կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,
գ. հայտարարություն` ստորագրված որպես կազմակերպության ղեկավար ներկայացվող անձի կողմից` համաձայն ՀՀ կառավարության 22.03.2012թ. 346-Ն որոշման N 4 հավելվածի.
7․ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամի կամ նման պարտականությունները կատարող այլ անձի, հիմնադիրների (մասնակիցների), լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների և փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ` համաձայն ՀՀ կառավարության 22.03.2012թ. 346-Ն որոշման NN 5, 6, 7 և 8 հավելվածներում ներկայացված տեղեկանքների;

Դիմելու համար իրավասու անձը`

Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր