Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Արտասահմանում ստանալ անձնագիր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Ներկայացվող պահանջները
Անհրաժեշտ է ձեռք բերած լինել ՀՀ քաղաքացիություն։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է նախատեսված այցի օրը և ժամին համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում անձնագիր ստանալու մասին (լրացվում է տեղում),
- օտարերկրյա պետության քաղաքացու անձնագրի բնօրինակը և դրա 2-3 էջերի պատճենները,
- 18-55 տարեկան տղամարդկանց դեպքում՝ զինվորական հաշվառման կանգնելու մասին դիմում (լրացվում է տեղում),
- օտարերկրյա պետության զինվորական գրքույկ և դրա պատճենը (առկայության դեպքում),
- ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ դեսպանության կամ հյուպատական հիմնարկի կողմից տրամադրված ծանուցումը կամ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի տվյալները (համարը և ամսաթիվը),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար մեծահասակի (16 տարին լրացած անձ) դեպքում պետական տուրքը 65,000 դրամ է։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Երեխայի (մինչև 16 տարեկան անձ) դեպքում անձնագիր ստանալու պետական տուրքը 30,000 դրամ է։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11