Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հոգեբուժական բժշկական օգնություն
Ծրագրի շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պետության կողմից անվճար պայմաններով տրամադրվում է անհետաձգելի հոգեբուժական օգնություն ու սպասարկում հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում։
Հոգեբուժական օգնության անհրաժեշտության դեպքում պետք է դիմել հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հիվանդանոց կամ պոլիկլինիկա։
Եթե բուժօգնությունը տրամադրվում է պլանային կարգով, պետք է դիմել հաշվառման վայրի հոգեբուժական կազմակերպություն։
Այս ծառայությունները տրամադրում են հետևյալ բժշկական հաստատությունները.
Երևանում`
- ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Երևան
Աճառյան փողոց, 1-ին փակուղի, 21 շենք, հեռախոսահամար՝ +374 12 23-23-23), - ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք, հեռախոսահամար՝ +374 10 47-53-22),
- «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ (Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փողոց, 55ա շենք,հեռախոսահամար՝ +374 011/044 62-50-50)։
Մարզերում`
- «Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ (Լոռու մարզ, Վանաձոր
Գարեգին Նժդեհի փողոց, 57 շենք, հեռախոսահամար՝ +374 322 24163), - «Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ (Արարատի մարզ, Արմաշ գյուղ Մառլեն Նիկողոսյան փողոց, 12 շենք, հեռախոսահամար՝ +374 234 62193),
- «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ ( Շիրակի մարզ, Գյումրի
Ղարսի խճուղի, 2ա շենք, հեռախոսահամար՝ +374 312 50428), - ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Գեղարքունիքի մարզ, Սևան
Կարմիր Բանակի փողոց, 68 շենք, հեռախոսահամար՝ +374 261 23400), - «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ (Սյունիքի մարզ, Կապան
Բաղաբերդի փողոց, 48 շենք, հեռախոսահամար՝ +374 285 54445):
Պահանջվող փաստաթղթերը
Հոգեբուժական բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
-
անձնագիր կամ նույնականացման քարտ (բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ անձի մոտ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը)
-
հիվանդանոցային սպասարկման դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության ուղեգիր, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն:
Աջակցության չափը
Հոգեմետ դեղերը և հոգեբուժական սպասարկումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են անվճար:
Հղում օրենսդրությանը
«Հոգեբուժական օգնության ու սպասարկման մասին» ՀՀ օրենքըՕրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
8003
(+374) 060 80-80-03
8003
(+374) 060 80-80-03