ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Մասնակցել «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր (0-18 տարիքային խումբ) և համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն (0-22 տարիքային խումբ):

Աջակցության չափը

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ` ուլտրակարճատև ազդեցության «Ինսուլին Հումալոգ 100ՄՄ/մլ 3մլ» և երկարատև ազդեցության «Ինսուլին Աբասագլար 100ՄՄ/մլ 3մլ» դեղեր, ինսուլինային գրիչ-ներակիչներ, իսկ 0-18 տարիքային խմբի պացիենտներին վերոնշյալ դեղերի և ինսուլինային գրիչ-ներակիչների հետ միաժամանակ տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և նշված սարքերի թեսթ-երիզներ (յուրաքանչյուր պացիենտին ամսական կտրվածքով 2 տուփ)։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-22 տարեկան ինսուլինակախյալ պացիենտները:

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է  բժշկական հաստատություն ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • բժշկական հետազոտության արդյունքները։


Տրամադրման կարգը

Ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան պացիենտներին դեղերի անհրաժեշտ չափաքանակները տրամադրվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից, 18 տարին լրանալուց հետո դեղերը սահմանված կարգով տրամադրվում են համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր