ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկանք արտասահմանում

Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ տեղեկանք իր անձնական տվյալների վերաբերյալ։

Ատրասահմանում գործող ՀՀ դիվանագիտական մարմինները տեղեկանք են տրամադրում միգրացիոն, աշխատանքային, քաղաքացիության, կրթական և այլ գործընթացների շրջանակներում։

Օտարերկրյա պետությունում անձնական տվյալների մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
10,000 կամ 25,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1-15 աշխատանքային օր

Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, իսկ անչափահաս կամ անգործունակ անձանց դեպքում դիմումը ներկայացնում է անձի օրինական ներկայացուցիչը (հոգաբարձու, խնամակալ)։

Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Տեղեկանքների տրամադրում» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։

Ուշադրություն
Անձնական տվյալների վերաբերյալ տեղեկանքները ՀՀ դիվանագիտական մարմինների կողմից ձևակերպվում են հարցումով կամ առանց հարցման: Հարցում իրականացնելու դեպքում դիվանագիտական մարմինն անձի դիմումի համաձայն հարցում է ուղարկում ՀՀ իրավասու մարմին, որտեղից ստացված պատասխանի հիման վրա կազմում է տեղեկանքը։ Առանց հարցման տեղեկանքների դեպքում դիվանագիտական մարմինը տեղեկանքը կազմում է հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա՝ առանց հավելյալ հարցում իրականացնելու։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիր։


Կախված տեղեկանքի բնույթից՝ կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր, ինչի մասին անձը կտեղեկացվի համապատասխան դեսպանությունում։


Վճարման չափը և կարգը

Հարցման հիման վրա տրամադրվող անձնական տվյալների մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ, իսկ առանց հարցման տեղեկանքի դեպքում՝ 10,000 դրամ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Կախված տեղեկանքի բնույթից և պայմանավորված հարցման հիման վրա կամ առանց հարցման ձևակերպելու անհրաժեշտությամբ՝ տեղեկանքը կարող է տրամադրվել 1-15 աշխատանքային օրերի ընթացքում: Այն հնարավոր է ստանալ համապատասխան դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում։ Դիմողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը կարող է նաև հանձնվել փոստով՝ պատվիրված նամակով:

Տեղեկանքը կարող է տրամադրվել հայերեն կամ այն երկրի լեզվով, որտեղ այն տրամադրվում է։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր