ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անշարժ գույք

Մասնակցել սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին, որն ուղղվում է հիպոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։
Աջակցությունը տրամադրվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսիններին, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է։ 

 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
մինչև 45 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 16 աշխատանքային օր
Ծրագրից օգտվելու համար պետք է դիմել գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն (այս պահին դրանք են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, ԱԿԲԱ բանկ, «Յունիբանկ» ԲԲԸ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ)՝ հիպոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։

Ծրագրի մասին

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։ 

Պահանջվող փաստաթղթերը

Ֆինանսական կազմակերպություն դիմելիս շահառուն պետք է ներկայացնի՝

  • շահառուի և ամուսնու անձնագրերը կամ նույնականացման քարտերը,
  • ամուսնության վկայական (եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով),
  • սահմանամերձ գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույցի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական, 
  • համապատասխան աշխատանքներ իրականացնելու շինարարական թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։

Այլ անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը տրամադրում է ֆինանսական կազմակերպությունը։


Աջակցության չափը

Աջակցությունը տրամադրվում է հիպոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 16 աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշումների կայացման համար պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 14-ի N 1444-Ն որոշում

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր