ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ աջակցություն գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում

Վերջին 3 ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կարող են պետությունից ստանալ միանվագ ֆինանսական աջակցություն աշխատանքի ընդունված յուրաքանչյուր անձի համար։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե

Ծրագրին դիմելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • գրանցվել համակարգում՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիր» տարբերակը,
  • ներկայացնել աջակցություն ստանալու դիմում։


Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք՝

  • մինչև դիմում ներկայացնելը գործել են առնվազն 2 տարի անընդմեջ,
  • վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
  • հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդում նշված ժամանակահատվածում նվազում չեն ունեցել, կամ նվազումը կազմել է առավելագույնը 5%,
  • հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չեն։


Ընդ որում՝ աշխատանքի ընդունվող անձը պետք է որպես գործազուրկի կարգավիճակ ունեցող անձ հաշվառված լինի իր բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնում։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է առցանց դիմումին կցել հետևյալ փաստաթղթերի սքանավորված տարբերակները՝

  • աշխատանքի ընդունվող՝ նախկինում գործազուրկ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիր,
  • եկամուտների վերաբերյալ հաշվետվություն։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումի հաստատման կամ մերժման դեպքում գործատուի անհատական օգտահաշվին և էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ծանուցում։

Դիմումի հաստատման դեպքում գործատուին կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն աշխատանքի ընդունված յուրաքանչյուր անձի համար՝

  • 250,000 ՀՀ դրամ, կամ՝
  • 350,000 ՀՀ դրամ, եթե աշխատանքի ընդունվող անձը ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստանում։
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր