Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել գերեզմանատեղի ընտրության և հուղարկավորություն կազմակերպելու համար
Հարազատի կորստի դեպքում հնարավոր է ընտրել գերեզմանատեղ և կազմակերպել հուղարկավորությունը՝ ներկայացնելով դիմում «Բնակչության հատուկ սպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն (ՊՓԲԸ), որը առավել հայտնի է Թաղման բյուրո անվանմամբ։
Հուղարկավորությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ (հասցե՝ Էրեբունի փողոց 6/1) ներկայացնել՝
-
դիմում,
-
հանգուցյալի մահվան վկայականը։
Գերեզմանատան ընտրության դեպքում գրասենյակն աշխատում է ամեն օր՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-16։00, շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9։00-13։00։
Բացի հուղարկավորության կազմակերպումից՝ հնարավոր է նաև ստանալ հավելյալ վճարովի ծառայություններ՝ գերեզմանի փորում, թաղման կազմակերպում, գերեզմանի կարգավորում, դիատար և այլ ավտոմեքենաների տրամադրում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05