Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վերականգնել ծննդյան վկայականը
Եթե ծննդյան վկայականը կորել է կամ մաշվածության պատճառով դարձել է անընթեռնելի, հնարավոր է ստանալ նորը։
Ծննդյան վկայականը վերականգնելու համար հնարավոր է դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ՀՀ հյուպատոսական կառուցների միջոցով։
Ծննդյան վկայականի վերականգնման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀՀ արդարադատության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ցանկացած գրասենյակ (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС)։
Արտասահմանում բնակվող քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ:
Պահանջվող փաստաթղթերը
- անձնագիր, օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանված,
- լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր և լիազորող անձի անձնագրի պատճենը (այլ պետությունում դիմելիս լիազորագիրը պետք է լինի նոտարական կարգով հաստատված և միջազգային պայմանագրերով վավերացված (ապոստիլ) կամ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատված բնօրինակ),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Ծննդյան վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 ՀՀ դրամ։ Վճարումը կատարվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծննդյան վկայականի կրկնօրինակը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ուղարկվում է տրամադրված էլեկտրոնային հասցեին։
Փաստաթուղթն ունի հսկիչ համար և հսկիչ նույնականացման նշան, որոնց միջոցով այն կարելի է տեսնել նաև verify.e-gov.am կայքում։
Աշխատանքային ժամեր՝
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ ՝ 09:00-18:00
Ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35
Աշխատանքային ժամեր՝
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ ՝ 09:00-18:00
Ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35