Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ պետական պատվերով բժշկական օգնություն ու սպասարկում
Պետական պատվերի միջոցով հնարավորություն է տրվում ՀՀ առողջապահության կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։
Ծրագրի մասին
Պետական պատվերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում առողջապահության ոլորտի կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և համավճարով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։
Ներկայացվող պահանջները
Պետական պատվերով առողջապահական ծառայություներից օգտվելու շահառու կարող են լինել հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիները․
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
- հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով,
- հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով,
- հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով.
- մինչև 18 տարեկան երեխաներ,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
- վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում՝ 42 օր ժամկետով,
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք,
- անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ,
- զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն),
- զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներ,
- փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ,
- ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
- ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
- բռնադատվածներ,
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
- ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ,
- զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում),
- զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,
- ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ,
- դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ:
Պահանջվող փաստաթղթերը
Պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- կարգավիճակը հավաստիացնող թուղթ,
- բժշկական եզրակացություն/ուղեգիր։
Տրամադրման կարգն ու ժամկետը
Աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է այցելել տեղամասային բժշկին, որը կնշանակի հետազոտություններ ու նեղ մասնագիտական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ կուղեգրի համապատասխան ծառայությունները ստանալու։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003