ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու հայտ

Լիցենզավորման ենթակա տիեզերական գործունեությունը ներառում է տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռավար արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում։
Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
10.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Ծառայության մասին

Լիցենզավորման ենթակա տիեզերական գործունեությունը ներառում է տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռավար արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում։

Լիցենզավորման ենթակա տիեզերական գործունեությունը ներառում է տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռավար արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում։

Ինչպես դիմել

Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
  • տիեզերական գործունեության իրականացման ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկը,
  • տեղեկատվություն միջազգային համագործակցության վերաբերյալ (համաձայնագիր, պայմանագիր, հուշագիր),
  • տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն,
  • «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական տուրք

Տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով պետական տուրքը գանձվում է տարեկան 10.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005002291):

Իրավական ակտեր

Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00-18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր