Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվել կուտակային կենսաթոշակը
Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշախատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։ Աշխատավարձից կուտակվում է 2,5%, պետությունից՝ 7,5% ։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին է հատկացվում աշխատավարձի 10%-ը :
Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5%-ից․ պետական բյուջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Կուտակային կենսաթոշակն առցանց հաշվելու համար անհրաժեշտ է
-
սեղմել «Կենսաթոշակային հաշվիչ» կոճակը,
-
մուտքագրել անհրաժեշտ տվյալները,
-
սեղմել «Շարունակել» կոճակը։
Բացվող պատուհանում հնարավոր է տեսնել կենսաթոշակի ամսական չափը, կենսաթոշակի մնացորդը, պետության և քաղաքացու կողմից կատարված վճարները և այլն։
Հղում օրենսդրությանը
«Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83