Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ իրավաբանական անձի վերաբերյալ քաղվածք պետական միասնական գրանցամատյանից
Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Իրավականական անձի վերաբերյալ քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- լիազորագիր (լիազորված անձի դեպքում)։
Վճարման չափը և կարգը
Քաղվածքը հնարավոր է ստանալ թե՛ անվճար, թե՛ վճարովի տարբերակներով։
Վճարովի ծառայության համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016499։ Նպատակ՝ «Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար»։
-
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անվճար ծառայության դեպքում քաղվածքը տրամադրվում է դիմումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Վճարովի ծառայության դեպքում քաղվածքը տրամադրվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ատորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80