ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ գլխուղեղի կաթվածների բուժում

ِԱջակցության ծրագրի շրջանակում հիվանդի նյարդաբանական վիճակի և գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների արտահայտման ժամանակահատվածը հաշվի առնելով՝ իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ բուժում, կամ թրոմբէկտոմիա՝ թրոմբի մեխանիկական հեռացում։ Ծառայությունները մատուցվում են գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների դեպքում: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ

Գլխուղեղի կաթվածների բուժում ստանալու համար անհրաժեշտ է կանչել շտապօգնություն կամ ինքնուրույն հիվանդին տեղափոխել հետևյալ 6 բժշկական հաստատություններից որևէ մեկը․ 

Երևանում`

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ (Երևան, Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փողոց, 10 շենք, հեռախոսահամար՝ +374 11 60 00 03),

  • «Էրեբունի» ԲԿ (Երևան, Տիտոգրադյան 14, հեռախոսահամար՝ 347 10 47 11 00),

  •  Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր (Երևան, Աբովյան փողոց, 60 շենք, շինություն 1, հեռախոսահամար՝ 374 10 58 22 44),

  • «Աստղիկ» ԲԿ (Երևան, Դանիել Վարուժանի 28ա, հեռախոսահամար՝ +374 11 66 77 88)։

 
Մարզերում`

  • «Գյումրու» ԲԿ (Գյումրի, Գարեգին Նժդեհի փողոց 3/3, հեռախոսահամար՝ +374 0312 3 03 11),

  • «Վանաձորի» ԲԿ (Վանաձոր, Գարեգին Նժդեհի փողոց, 2/42 շենք, հեռախոսահամար՝ +374 322 24 44 5)։


Ներկայացվող պահանջները

Այս ծառայությունից օգտվելու հիմք է համարվում հիվանդի մոտ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված ախտորոշման առկայությունը` կաթվածի ախտանշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Պահանջվող փաստաթղթերը

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հիվանդի անձնագիրը կամ նույնականացման քարտը (բացակայության դեպքում պետք է ներկայացնել 72 ժամվա ընթացքում):

Աջակցության չափը 

Երևան քաղաքում և ՀՀ մարզերում կարող է իրականացվել անվճար կամ տարբեր համավճարային գներով։ 

Տրամադրման ժամկետը և արժեքը

Ծառայությունը տրամադրվում է անհապաղ։

Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 3021-Ա հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ Առողջապահության նախարարության moh.am կայքում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր