ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ ՀՀ քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի անվճար երթևեկության վկայական

ՀՀ կառավարությունը որոշմամբ՝ տրամադրվում են անվճար երթևեկության վկայականներ որոշ քաղաքացիների՝ քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային հանրային տրանսպորտից օգտվելու համար՝ բացառությամբ տաքսիների: Այս արտոնությունը գործում է բոլոր տեսակի հանրային տրանսպորտի համար, անկախ սեփականության ձևից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

 

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարտադիր պահանջների՝

  • լինել նախկին ԽՍՀՄ, սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոս,
  • լինել Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված,
  • լինել Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված,
  • ապրել ծերանոցներում, մանկատներում՝ գտնվելով պետական լրիվ խնամքի տակ,
  • լինել 5 և ավելի երեխայի ծնող,
  • լինել 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ,
  • լինել բռնադատված։


Պահանջվող փաստաթղթերը

Անվճար երթևեկության վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • բռնադատվածները` բռնադատվածի վկայական,

  • հաշմանդամություն ունեցողները՝ կարգը հաստատող փաստաթուղթ,

  • կոչում ստացած անձինք՝ կոչումը հավաստող փաստաթուղթ։


Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչությունն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ, որից հետո տրամադրում է վկայականը՝ անհրաժեշտ բոլոր գործընթացների իրականացումից հետո՝ մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշում։

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր