Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Տեսակապով դիմել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիրը արտասահմանում փոխանակելու համար
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։
Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։
Էլեկտրոնային փոստով դիմելիս անհրաժեշտ է ուղարկել նամակ vid@mfa.am էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում լատինատառ գրելով դիմողի անունը, ազգանունը և անձնագրի համարը։
Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը․
- դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
- ծննդյան ամսաթիվը,
- անձնագրի համարը,
- բջջային հեռախոսահամարը,
- գտնվելու վայրը (երկիր, մարզ, քաղաք),
- կցել անձնագրի պատճենը կամ լուսանկարը, իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները կամ լուսանկարները,
- տեսակապով զանգ իրականացնելու հարմար օրերն ու ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։
Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաղթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Պահանջվող փաստաթղթեր
16 տարին լրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
փոխանակման ենթակա ՀՀ անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
- պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր,
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիրը փոխանակելու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Անձնագիրը կորցնելու դեպքում՝
-
հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,
-
35x45 մմ չափսի 4 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
առկայության դեպքում՝ կորցրած անձնագրի պատճենը։
Եթե անձնագրում տվյալների փոփոխություն կամ գրառումների անճշտություն կա՝
-
այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։
Եթե դիմողը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ)՝
- զինվորական գրքույկը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Անհրաժեշտ է վճարել նաև անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքում կատարելու համար ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված օտարերկրյա պետության հասցեով։
Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11