ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցում

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Ծառայության արժեքը
10,000-20,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում`

  • դիմում,
  • իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը,
  • ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  • եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը, ներկայացվում է նաև նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:


Վճարման չափը և կարգը

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացքում գտնվելու մասին պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք։ 

Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Պահանջվող փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հայտարարություն տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին և պետական միասնական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ՝ տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր