ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Սփյուռք

Ստանալ աջակցություն ՀՀ վերադառնալու դեպքում

ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված աջակցության ծրագրի նպատակն է օգնել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությամբ և կացարանով։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
մինչև 8 աշխատանքային օր

Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ վերադարձած քաղաքացին (ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը) դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (հասցե՝ ք․ Երևան, Թաիրով 14)։

Ծրագրի մասին

Ծրագիրը բաղկացած է 2 բաղադրիչից։ Առաջին բաղադրիչի շրջանակներում տրամադրվում է տեղեկատվական աջակցություն և կարիքներին համապատասխան ուղղորդում, իսկ երկրորդ բաղադրիչի շրջանակներում՝ կացարանով ապահովում։

Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ Իսկ երկրորդ բաղադրիչը հիմնականում նախատեսված է հարկադիր կերպով վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, այդ թվում՝

  • օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները,
  • հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները։

Ներկայացվող պահանջները

Կացարան ստանալու աջակցությունից (երկրորդ բաղադրիչ) կարող են օգտվել առնվազն 1 տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր կերպով վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով և ՀՀ-ում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում կարող են դիմել կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, որոնք համապատասխանում են նախորդ պարբերությունում ներկայացված պահանջներին և միևնույն ժամանակ պատկանում են հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝

  • բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող),
  • հաշմանդամություն ունեցող անձինք։


Պահանջվող փաստաթղթեր

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • դիմողի և նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • վերադարձի վկայական,
  • դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները,
  • լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և ՀՀ վերադարձի ժամկետների, հաշմանդամության կարգ ունենալու, բազմազավակ լինելու մասին և այլն։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության աշխատակիցը փաստաթղթերի հիման վրա վեր է հանում բնակչության սոցիալական պաշտպանության կամ կացարանով ապահովման հաստատություններում տեղավորվելու խնդիր ունեցող անձանց կարիքները,
  • հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դիմողի անձնական գործը՝ կցելով նրա կարգավիճակը հավաստող առկա բոլոր փաստաթղթերը:
  • Դիմողի անձնական գործը կազմելուց հետո 3-օրյա ժամկետում անձն ուղղորդվում է համապատասխան հաստատություն:

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր