Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրին
Հայաստանում ներդրվել է ինտենսիվ այգեգործության աջակցության ծրագիրը՝ պայմանավորված այգեգործության զարգացման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրանքի ավելացման, արտաքին շուկայում մրցակցային դիրքերի բարելավման, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև բնակլիմայական աղետների հետևանքով առաջացող վնասների կանխարգելման անհրաժեշտությամբ։ Ծրագիրը գործելու է մինչև 2025 թվականը։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ մշակվող գինեմետ սորտերի խաղողի մշակման գործում, հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ և հատապտղանոցներ, նպաստել ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակմանը, ինչպես նաև ներդնել ոռոգման արդիական համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր՝ նպաստելով գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների եկամուտների ավելացմանը։
Աջակցության տեսակները և չափերը
Ծրագրով նախատեսվում են աջակցության հետևյալ տեսակները՝
- վարկերի տոկոսադրույքների մասնակի փոխհատուցում,
- ծախսերի մասնակի փոխհատուցում։
Վարկերի տոկոսադրույքների մասնակի փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ դեպքերում․
- 0․5-500 հա տարածքում այգի հիմնելու և առաջին տարվա խնամքի ծախսերի համար, ընդ որում՝ 0․5 հա-ի դեպքում յուրաքանչյուր պտղատեսակի համար նախատեսվում է հիմնել մեկ ամբողջական այգի,
- 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի կամ մինչև 100,000 մ³ ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման, կամ 0.5-100 հա տարածքներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, կամ՝ երկուսը միաժամանակ,
- 1-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), դեղին կամ մուգ կանաչ ցուկինիի և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի, ինչպես նաև հատիկաընդեղենների մշակման համար։
Կոնկրետ մշակաբույսերի դեպքում տրամադրվող աջակցության չափերի վերաբերյալ տեղեկանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Ծախսերի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ դեպքերում և չափերով․
- 0.5 և ավելի հա հողատարածքների համար ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերում և ներդրում՝ կատարված ծախսերի 50% փոխհատուցմամբ, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ բարձր ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում՝ կատարված ծախսերի 60% փոխհատուցմամբ, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 60%-ը,
- մինչև 100,000 մ³ ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում,
- 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար համապատասխան շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը (կապալառու) կփոհատուցվի կատարված ծախսերի 75%-ը, ընդ որում՝ 1 հա-ի համար ծախսերի սահմանաչափը գերազանցելու դեպքում ծախսերի մնացած մասը պետք է վճարի շահառուն,
- ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50%–ը, բայց ոչ ավելի, քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75 մլն դրամը:
Դիմելու կարգը
Վարկերի տոկոսադրույքների փոխհատուցման համար շահառուները պետք է՝
- մինչև ներդրման աշխատանքների սկսվելը դիմեն ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին՝ վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով,
- ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վարկի ստացման համար ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը։
Ծախսերի մասնակի փոխհատուցման համար շահառուները պետք է մասնակցության դիմումը և պահանջվող փաստաթղթերն ուղարկեն Էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Պահանջվող փաստաթղթերը
Վարկի տոկոսադրույքի փոխհատուցման համար պահանջվող փաստաթղթերն են՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն։
Այգեհիմնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ տեղեկատվություն,
- հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության),
- այգեհիմնման ժամանակահատվածում և հաջորդող 3 տարիների համար շահառուի և այգեգործության վերաբերյալ խորհրդատվական ծառայություն տրամադրող անձի միջև կնքված պայմանագիր։
Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել՝
- կատարվելիք ծախսերի նախահաշիվ։
Կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել՝
- մշակման միջոցառումների նկարագիրը,
- համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն՝ այգեհիմնմանը նախորդող 3 տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։
Աշխատանքների ավարտից հետո ֆինանսական կառույց ներկայացվող փաստաթղթերը
Այգու հիմնման դեպքում՝
- արտերկրից ձեռք բերված կամ տեղական արտադրության տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
- արտերկրից ձեռք բերված տնկանյութի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
- տնկանյութի ներկրումը հավաստող փաստաթղթեր, տեղական արտադրության դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր,
- այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման դեպքում՝
- յուրաքանչյուրի կառուցման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր։
Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝
- սածիլի կամ սերմի ներկրումը հավաստող փաստաթղթեր կամ տուփը կամ պիտակը (առկայության դեպքում՝ բոլորը), իսկ տեղական սածիլի արտադրության դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր,
- տեղական սերմերի համար՝ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
- արտերկրից ձեռք բերված սածիլի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
- մշակման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
Ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով դիմելու դեպքում պահանջվող փաստաթղթերն են՝
Ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
- փաստաթղթերը,
- հիմնված այգու թվային լուսանկարները։
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝
- ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2021 թ․ հունիսի 3-ի N 927-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06