ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողը բացառիկ ծառայություններ է մատուցել ՀՀ-ին

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե բացառիկ ծառայություն է մատուցել ՀՀ-ին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Հայաստանին բացառիկ ծառայություն մատուցած անձը պետք է իր ներկայացուցչի միջոցով ֆիզիկապես դիմի Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1-2 ամիս

Ներկայացվող պահանջները

Բացառիկ կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝ 

  • բացառիկ ծառայություն մատուցած լինել ՀՀ-ին, օրինակ՝ զգալի չափով նվիրատվություններ անել կամ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարել, կամ լինել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձ (չափանիշները սահմանվում են ՀՀ Կառավարության որոշմամբ)։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 1-2 ամսվա ընթացքում անձին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին անձը տեղեկացվում է էլեկտրոնային հաղորդագրությամբ։ Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով

Այնուհետև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է կրկին դիմել անձնագրային բաժանմունք։

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր