ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Դիմել ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։

 

Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի ՀՀ բոլոր մարզերը։

 

 Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները.

 

  • յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0  մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը), հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․
  •  յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
  • տրամադրվող վարկի տոկոսադրույքը  կսուբսիդավորվի 10  տոկոսային կետով
  • վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․ 
  • շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և     տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս
  • շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով
  •  ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 15 տարի է։
 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը դիմել ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին  վարկ ստանալու նպատակով։ Ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վարկի ստացման համար շահառուից պահանջվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է կազմի վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված՝ առնվազն 10 տարի։ Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար,
  •  ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը,
  •  նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ,
  •  համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները  նախարարությանը կամ այլ պետական մարմնին  փոխանցելու մասին։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 27 հուլիսի 2023 թվականի N 1284-Լ որոշում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231,

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` (+374) 11 530 333,

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  Բուսաբուծության վարչություն՝ (+374) 11 597 120 հեռախոսահամարով։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր