Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վճարել հարկերը
Հարկերի վճարումը անձի հարկային պարտավորությունների կատարումն է, որոնք նա ստանձնում է որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցվելու կամ որպես ֆիզիկական անձ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու պահին։
Լինելով պետության եկամուտների գլխավոր աղբյուրը՝ հարկն օգտագործվում է պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով կամ ուղղվում է նրա գործառույթների իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորմանը:
Բիզնեսի հարկերը առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ․
- բիզնեսի կամ ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
Հարկերը կարելի է վճարել 2 տարբերակով՝ բանկային փոխանցումների միջոցով կամ e-payments.am կայքի միջոցով։
Բանկային փոխանցումների միջոցով վճարելու համար անհրաժեշտ է՝
- այցելել ընտրված բանկի կայք,
- հաշվեհամարից փոխանցումներ կատարել համապատասխան գանձապետական հաշվեհամարներին։
e-payments.am կայքի միջոցով վճարելու համար անհրաժեշտ է՝
- այցելել e-payments.am կայք, որը կտանի պետական վճարումների էլեկտրոնային համակարգ,
-
մուտք գործել «Հարկեր» բաժին, որտեղ հնարավոր է տեսնել վճարման հերթական քայլերը,
-
ընտրել հարկի կամ վճարման անհրաժեշտ տեսակը,
-
այնուհետև՝ համապատասխան վճարումը,
-
լրացնել պահանջվող տվյալները,
-
ընտրել վճարման եղանակը և սեղմել «Վճարել» կոճակը։
Համակարգում վճարումները դասակարգված են 4 խմբի` տուրքեր, ծառայությունների վճարներ, հյուպատոսական ծառայությունների վճարներ, տուգանքներ և հարկեր: Դրանք իրենց հերթին ունեն ենթախմբեր, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ վճարման տեսակը:
Հնարավոր է կատարել նաև համայնքային վճարումներ (օրինակ` գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների համար: Հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքներ:
Տրամադրման ժամկետը
Վճարված գումարը գանձապետական հաշվին է հաշվեգրվում վճարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Համակարգն ընդունում է վճարումներ ArCA, VISA, Master քարտերի, ինչպես նաև Mobidram, Easypay և TelCell վճարային համակարգերի միջոցով:
Վճարումը (գործարքը) համարվում է ավարտված միայն պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրն ու անդորրագիրը ստանալու դեպքում, որի բնօրինակն ուղարկվում է վճարողի նշված էլ. փոստի հասցեին:
Ուշադրություն
Հարկերը վճարելուց առաջ դրանք պետք է արդեն իսկ հաշվարկված և արտացոլված լինեն Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվություններում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44