ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Բիզնես և արդյունաբերություն

Դիմել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագրին

Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառավարության մասնակցությունը գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում։ Գերակա ոլորտներ են համարվում մշակվող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը:
 
Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու համար ծրագրի պահանջներին բավարարող դիմորդները անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։


Ներկայացվող պահանջները

Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջներին․

  • լինել ՀՀ ռեզիդենտ,
  • ներդրումներ կատարել գերակա ոլորտների կազմակերպություններում,
  • ունենալ ֆոնդային այնպիսի կառավարիչներ, որոնք ղեկավարում են առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։

Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հայտ,
  • փայերի ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ,
  • ֆոնդի՝ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը և կանոնադրությունը,
  • ֆոնդի կանոնները,
  • ֆոնդի վերաբերյալ առկա արտաքին աուդիտի չորակավորված (դրական) եզրակացությունը (ներկայացվում է, եթե ֆոնդը չի ստեղծվել տվյալ տարում),
  • ֆոնդի կառավարչի կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը և ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների,
  • ֆոնդի բոլոր մասնակիցների կանոնադրությունները, պետական գրանցման վկայականները, ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS),
  • ֆոնդի տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (նոր ստեղծված ֆոնդի դեպքում՝ միայն ակտիվների մասին տեղեկատվություն ստորագրված կառավարչի գործադիր մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի կողմից (լիազորագրի առկայության պարագայում):
 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Էկոնոմիկայի նախարարությունը հայտը դիտարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում,
  • դիմումի բավարարման դեպքում Էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ կնքվում է փայերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի N 93-Լ որոշում

Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր