ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ գյուղացիական տնտեսության աջակցություն

Ծրագրի շրջանակում իրականացվում է գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառված լինել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը այն սոցիալական տարածքային կենտրոն (սոցապ), որտեղ հաշվառված են։

Ներկայացվող պահանջները

Գյուղացիական տնտեսության աջակցություն ստանալու համար դիմող անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին․

  • աշխատաշուկայում լինի անմրցունակ,
  • ունենա մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որն իրեն է պատկանում սեփականության իրավունքով կամ վարձակալված է կամ էլ ստացվել է անհատույց օգտագործման համար՝ առանց որևէ վճարի։

Ուշադրություն
Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների փոխհատուցման (սուբսիդավորման) պետական ծրագրերում ընդգրկված անձինք։

Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող փաստաթղթեր։

Ծրագրի ֆինանսավորումը և ժամկետները

  • Մասնակցին վճարվում է օրական 4,000 դրամ։
  • Գյուղտեխնիկայի օգտագործման դեպքում վճարվում է 5,000 դրամ ժամում։
  • Աջակցության գումարը 50,000-350,000 դրամ է՝ կախված աշխատանքի ծավալից։
  • Մասնակցության առավելագույն ժամկետը 180 օր է։

Տրամադրման ժամկետը և կարգը

Աջակցությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծրագրի մասնակցության դիմումը բավարարվելու դեպքում անձը կտեղեկացվի այդ մասին։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր