ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին

Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • www.workforall.am-ում ստեղծել անհատական հաշիվ՝ սեղմելով «Գրանցվել համակարգում» պատուհանի վրա և մուտքագրելով անհրաժեշտ տվյալները,
  • ստեղծել ինքնակենսագրական՝ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը,
  • անհատական հաշիվ ստեղծելուց հետո բացված պատուհանից ընտրել «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր» տարբերակը,
  • «Դիմել» դաշտում լրացնել անհրաժեշտ տվյալները։

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիները։


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ այն չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
  • կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (եթե առկա են),
  • աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
  • զինվորական գրքույկ,
  • գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

Ծրագիրն իրականացվում է 3 ուղղություններով

1. Մասնագիտական ուսուցում (մինչև 5 ամիս)
   Շահառուն ստանում է՝

  • ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական մինչև 50,000 դրամ,
  • կրթաթոշակ՝ նվազագույն աշխատավարձի 50%։

Ուսման ավարտից հետո գործատուն պետք է կնքի 1 տարվա աշխատանքային պայմանագիր, որի համար գործատուն ամսական ստանում է մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկերի փոխհատուցման համար։ 

2. Աշխատանքային փորձառություն 

Գործատուն ստանում է՝

  • շահառուի աշխատավարձի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի չափով (3 ամիս),
  • հարկերի փոխհատուցում՝ ամսական մինչև 25,000 դրամ (3 ամիս),
  • հարկերի փոխհատուցում՝ ամսական մինչև 50,000 դրամ (հաջորդ 9 ամիսների համար)։

3. Միանվագ փոխհատուցում

Գործատուն ստանում է 300,000 դրամ, եթե կնքում է 1 տարվա աշխատանքային պայմանագիր շահառուի հետ։

 Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության 21 հուլիսի 2022 թվականի N 1179-Լ որոշում։
  • ՀՀ Կառավարության 16 հունիսի 2023 թվականի N 968-Լ որոշում։
    Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր