ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ քաղվածք շարժական գույքի վերաբերյալ

Շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում, որից քաղվածք ստանալու կարգը սահմանված է ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան կարգով և որոշումներով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Նույն աշխատանքային օրը

Անձի պահանջով տեղեկությունները տրամադրվում են թղթային կրիչի վրա՝ հաստատված քաղվածքի ձևով։


Քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Ներկայացնել դիմում, որտեղ նշված կլինի տեղեկատվություն ապահովված առարկայի և դիմողի մասին, 
  • դիմումին կցել վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
  • փաստաթղթերն անմիջականորեն ներկայացնել գործակալություն կամ հանձնել ՀՀ կառավարության լիազորած օպերատորին: 


Վճարման չափը և կարգը՝

  • Նպատակը՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցամատյանից քաղվածքի տրամադրման համար»։
  • Վճարման եղանակը՝ անկանխիկ
  • Վճարման չափը՝ 3000 ՀՀ դրամ
  • ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարը՝ 900013194049


Քաղվածքը տրամադրվում է
գործակալության կողմից կամ օպերատորի միջոցով դիմումը լիազոր մարմին մուտքագրվելու օրը, եթե այն չի մուտքագրվել աշխատանքային օրվա ավարտին: 

Օպերատորի միջոցով տրամադրված քաղվածքի օրինակը հաստատվում է օպերատորի կնիքով և համարվում է գործակալության կողմից օպերատորին էլեկտրոնային կրիչի վրա փոխանցված քաղվածքի բնօրինակ:

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր