ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի ծառայություն

Ծառայության նպատակն է աջակցելու հաշմանադամություն ունեցող անձնանց, ստեղծելու նրանց համար անկախ և լիաժեք կյանք՝ ներգրավելով նրանց իրենց բնակության համայնքում, ինչպես նաև՝ ստեղծելով սոցիալական շփման համար բնականոն միջավայր։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Անձնական օգնականի ծառայությունը ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է այցելի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով դիմում:


Ծրագրի մասին

Ծառայությունը նախատեսված է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց համար: 

Ներկայացվող պահանջները

Ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։

Պահանջվող փաստաթղթերը

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և հաշմանդամության կարգը հավաստող փաստաթուղթ՝ տրված բժշկական կազմակերպության կողմից։

 

Աջակցության չափը

Հաշմանդամություն ունեցող անձնանց համար անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքն է 1,050 ՀՀ դրամ։

Ընդ որում՝ անձնական օգնականի ծառայության համար գործում են ամսական առավելագույն ժամանքանակներ, որոնք կախված են հաշմանդամության աստիճաններից։

Այսպես՝

  • ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության` 2024 թվականի հունիսի 6-ի N 853-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր