Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցող միջոցներ
Ծրագրի շրջանակում պետությունն իրականացնում է հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց աջակցող միջոցների տրամադրման գործընթաց։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում պետությունն իրականացնում է հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց աջակցող միջոցների տրամադրման գործընթաց։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք։
(Շահառուների շրջանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշման հավելված 2-ում)։
Դիմելու կարգ
Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։
ԿԱՄ
Պահանջվող փաստաթղթերը ուղարկել e-request.am կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
- ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր,
- բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական),
- վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից)։
Սոցիալապես անապահով անձանց դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
- ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր,
- բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,
- անապահովության տեղեկանք։
Լսողական սարքի դեպքում՝ տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` նրա ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83