Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա
ՀՀ-ում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռուստառադիոընկերությունը և միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:
Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս ՀՀ տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները՝ հաշվի առնելով եթերային հաճախությունների առկա ցանկը:
Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտի համար՝
- հայտ ներկայացնողի անվանումը և գտնվելու վայրը,
- հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը,
- սփռման տարածքը,
- տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին,
- սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը,
- հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
Ուշադրություն
Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:
Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով։
Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է 7 տարի ժամկետով:
Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարաձգվում:
Պետական տուրքը հեռուստահաղորդումների հեռարձակման համար գանձվում է տարեկան դրույքաչափերով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005164588):
(+374) 010-58-59-80
(+374) 010-58-59-80