Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցում
Իրավաբանական անձանց լուծարման գործընթացն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Պահանջվող փաստաթղթերը
Իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո լուծարման պետական գրանցում կատարելու համար գործակալություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին,
- լուծարման հաշվեկշիռը,
- իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման մասին (այն է՝ Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում է նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում` իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար գործակալություն են ներկայացնում դատարանի վճիռը:
Տրամադրման ժամկետը և կարգը
Իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար:
Գործակալությունը իրավաբանական անձի կողմից լուծարման մասին դիմում ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հանձնաժողովին։
Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում:
Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին։
Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում:
Ներկայացված փաստաթղթերի ստուգումից և նախատեսված հավաստումները ստանալուց հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և 1 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80