ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր

Հայաստանում առողջապահության ոլորտում աշխատանքը շարունակելու համար յուրաքանչյուր 5 տարին մեկ բուժաշխատողները պետք է դիմեն շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է testing@nih.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Դիմել կարող են այն բուժաշխատողները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի աշխատել են մասնագիտությամբ և ունեն անհրաժեշտ միավորները՝ ըստ հետևյալի․

  • ավագ բուժաշխատող՝ 220 միավոր,
  • դեղագետ՝ 160 միավոր,
  • միջին բուժաշխատող՝ 140 միավոր,
  • դեղագործ՝ 100 միավոր։

Նշված միավորները կուտակվում են բուժաշխատողի տարեկան գործունեությունից, օրինակ՝ վերապատրաստում արտերկրում, գիտական աշխատանքներ և այլն։


Պահանջվող փաստաթղթերը

Հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դիպլոմ,
  • տեղեկանք աշխատավայրից,
  • շարունակական մասնագիտական զարգացման միավորների ստացման փաստը հաստատող տեղեկանք։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի դիմումը հաստատվում կամ մերժվում է դիմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում մասնակիցը ծանուցվում է այդ մասին, և նրան առաջարկվում է 3 օրվա ընթացքում ներկայացնել պակասող փաստաթղթերը։ Դրանք չներկայացնելու պարագայում դիմումը մերժվում է։
  • Թեստի անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած մասնակցին 2 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1369-Ն որոշում
  • ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր