Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ
Դիմել բնակարանային ապահովում նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին ծրագրին
Ծրագրի շրջանակում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20-30 րոպե
Բնակարանային ապահովման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել
զինծառայողի հաշվառման վայրի համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Բնակարանային ապահովման աջակցություն կարող են ստանալ՝
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա,
- 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս,
- 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողները, որոնք ՀՀ տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս,
- 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողները, որոնք ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, կամ նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս։
Պահանջվող փաստաթղթերը
Բնակարանային ապահովման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․- շահառու չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու, խնամքի ներքո գտնվելու վերաբերյալ տեղեկանքները,
- զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին տեղեկանքը և զինծառայողի հիվանդության, վնասվածքի կամ խեղման զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ փորձաքննական մարմնի եզրակացության պատճենը,
- ՀՀ ՊՆ համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հավաստող տեղեկանքը (տրվում է ՀՀ ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից),
- տեղեկանքներ բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակելի մակերեսի, սենյակների թվի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից), բնակարանի և (կամ) բնակելի տան սեփականության վկայականի պատճենը,
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկատվությունը` շահառուի անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածք ունենալու, նաև՝ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում սեփականության իրավունքով բնակելի տարածքը օտարելու մասին։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 22 օգոստոսի 2019 թվականի N 1091-Ն որոշում։
- ՀՀ կառավարության՝ 18 մայիսի 2023 թվականի N 786-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20-30 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Այս էջը օգտակա՞ր էր