Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտը
Ավարտական ակտը հաստատում է շինարարական աշխատանքների ավարտը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության: Այն ներառում է շահագործման թույլտվությունը, որը հավաստում է օբյեկտի շահագործման իրավունքը:
Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:
Երևան քաղաքի վարչական տարածքին պատկանող տարածքի կամ շինության կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է.
- այցելել yerevan.am,
- ընտրել «Մեկ պատուհան» բաժինը,
- «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» պատուհանից ընտրել «Ավարտական ակտի (շահագործման թույտվության) ձևակերպման վերաբերյալ դիմում /Ձև 3-3-1/» ծառայությունը,
- ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին և ձևանմուշին,
- սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
- լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
- լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։
Ներկայացվող պահանջները
Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է․
- նախապես վճարել սահմանված պետական վճարները,
- ստանալ ընդունող հանձնաժողովի ակտը՝ ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից,
- ունենալ շինության սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
- ընդունող հանձնաժողովի ակտը (ձև N 3-2-1),
- կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը,
- ավարտական ակտի և շահագործման թույլտվության ձևակերպման համար վճարումների անդորրագրերի բնօրինակները:
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Կառուցապատման ավարտական ակտը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
- Որոշ դեպքերում հնարավոր է կառուցապատման ավարտական ակտը քաղաքապետարանի կողմից տրամադրվի 1-3 ամսվա ընթացքում։
Վճարման չափը և կարգը
Ավարտական ակտի համար անհրաժեշտ է վճարել․
- 50,000 ՀՀ դրամ` մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
- 100,000 ՀՀ դրամ` 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
- 200,000 ՀՀ դրամ` 500-ից մինչև 1,500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
- 300,000 ՀՀ դրամ` 1,500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում։
Բացի ավարտական ակտից՝ անհրաժեշտ է վճարել նաև շահագործման թույլտվության համար հետևյալ կերպ․
- 25,000 ՀՀ դրամ՝ մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
- 50,000 ՀՀ դրամ՝ 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
- 100,000 ՀՀ դրամ՝ 500-ից մինչև 1,500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում,
- 150,000 ՀՀ դրամ՝ 1,500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում։
Ավարտական ակտի և շահագործման թույլտվության համար սահմանված տեղական տուրքերը վճարվում են Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։
Կախված շինարարկան օբյեկտի ռիսկայնության կատեգորիայից և դրա գտնվելու վայրից՝ որոշվում է վճարման հաշվեհամարը, և ըստ այդմ կատարվում է համապատասխան վճարումը։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05