Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վերականգնել կամ փոխանակել մշտական կացության քարտը
Եթե անձը կորցրել է մշտական կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։
Այցի ժամանակ անհրաժեշտ է Օտարերկրացիների վարչություն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Մշտական կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի անունով,
- 35 x 45 մմ չափսի մեկ լուսանկար,
- պետական տուրքի վճարման արտոնություն ստանալու դեպքում՝ արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթուղթ,
- անձնագրի փոփոխության դեպքում՝ նոր անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։
Վճարման չափը և կարգը
Կացության քարտը վերաթողարկելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ տեղում՝ վճարային POS տերմինալի միջոցով։
Ժամանակավոր կացության քարտը վերականգնելիս կամ փոխանակելիս այն անվճար տրամադրվում է հետևյալ անձանց․
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր մշտական կացության քարտը տրամադրվում է 5-10 օրում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64