Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Տրամադրել աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են առցանց եղանակով։
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
- առցանց գրանցվել Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգում որպես գործատու (հարթակում գործողություններ կարող են իրականացնել գործատուի գործադիր մարմնի կողմից լիազորված անձինք),
- «նոր դիմում» բաժնի «աշխատանքի թույլտվություն» պատուհանում լրացնել թափուր աշխատատեղին վերաբերող տեղեկատվությունը և հաստատել դիմումը։
15 աշխատանքային օրվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրվի օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համաձայնություն։
Համաձայնությունը ստանալուց հետո անհրաժեշտ է միևնույն հարթակի «Ընթացիկ գործեր» բաժնում լրացնել օտարերկրացու տվյալները։
Հարթակում աշխատանքային թույլտվության դիմում կարելի է ներկայացնել նաև կամավորության սկզբունքով աշխատողների համար։ Այս դեպքում դիմումը ներկայացվում է դիմումների «Կամավոր» բաժնում։
Պահանջվող փաստաթղթերը
Կան որոշ դեպքեր, երբ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա։ Տվյալ դեպքերը թվարկված են դիմումի ներկայացման «Բացառությունների ցուցակում ընդգրկված մասնագիտություններ» բաժնում:
Ուշադրություն
ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն ազատված են որևէ թույլատրող փաստաթուղթ ներկայացնելու պահանջից։ Այնուամենայնիվ, բնակության օրինականությունը հավաստելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները նույնպես դիմում են առցանց:
Վճարման չափը և կարգը
Օտարերկրացի աշխատակցի համար ժամանակավոր կացության քարտ թողարկելու վճարը կազմում է 105,000 դրամ։ Վճարումը կատարում է գործատուն կամ աշխատակիցը՝ ըստ ձեռք բերված համաձայնության։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կացության քարտը տրամադրվում է գործատուի դիմելուց հետո 2 ամսվա ընթացքում։
Օտարերկրացին ստանում է էլեկտրոնային նամակ՝ աշխատանքային գործունեության հիմքով իրեն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Կացության քարտը ստանալու համար վերջինս պետք է այցելի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, ընդմիջում՝ 14։00-15։00)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64