ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցում

Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցումն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
30,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 4 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում՝
  • դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի դեպքում,
  • բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը,
  • ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին:
    Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,


եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, անհրաժեշտ է նաև՝ 

  • քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ,
  • նրա հիմնադիր փաստաթղթերը` վավերացված և հայերեն թարգմանված։


եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա անհրաժեշտ է նաև՝ 

  • տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:


Վճարման չափը և կարգը

Այն հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
  • E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հաշվեհամար՝ 900005160719
Վճարման չափ՝ 30,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությունների պետական գրանցում
 

Տրամադրման ժամկետը և կարգը

Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցումն իրականացվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր