ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել ապրանքային նշան

Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։  

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
մինչև 5 ամիս

Ապրանքային նշանի գրանցման հայտը պետք է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ՝ հայտում նշելով՝

  • հայտատուին կամ նրա ներկայացուցչին նույնականացնող տվյալներ,
  • առաջարկված նիշի հստակ պատկերը (ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը,
  • այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվելու է  ապրանքային նշանը, և որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցայի դասակարգչի դասերին համապատասխան՝ ըստ դասերի համարների աճման,
  • տվյալներ այն մասին, որ նիշը եռաչափ է, հոլոգրաֆիկ կամ ձայնային, գունային համակցությունը նշանի տարբերակիչ հատկանիշ է, առկա են չպահպանվող տարրեր։


Ընդ որում՝ անհրաժեշտ է տրամադրել՝

  • նիշի կամ դրա բառային մասերի տառադարձությունը և հայերեն թարգմանությունը,
  • նշում այն մասին, որ տվյալ նիշը կոլեկտիվ հավաստագրային նշան է,
  • նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին,
  • նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է, հոլոգրաֆիկ կամ ձայնային,
  • նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշ է,
  • նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող,
  • նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը,
  • նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է,
  • նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է,
  • նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում)։


Պահանջվող փաստաթղթերը՝ 

  • իրավասու մարմնի կողմից տրված թույլտվություն՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքով նախատեսված դեպքերում,
  • իրավատիրոջ կողմից տրված համաձայնություն՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  • կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
  • հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը։


Անհրաժեշտ է կցել նաև՝ 

  • հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև մեկից ավել դասի առկայության դեպքում յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ,
  • հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով,

    ինչպես նաև համապատասխան դեպքերում՝
  • դիմում՝ առաջնություն խնդրարկելու մասին,
  • թույլտվություն և համաձայնություն՝ տրված իրավասու մարմնի կողմից օրենքով նախատեսված դեպքերում,
  • կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
  • հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը։


Այլ լեզվով փաստաթղթեր կցելիս
ՀՀ-ում գրանցված հայտատուները պետք է հայտը ներկայացնելու պահին տրամադրեն նաև դրա հայերեն թարգմանությունը, իսկ օտարերկրյա հայտատուները այն կարող են տրամադրել հայտը ներկայացնելու օրվանից հետո 2 ամսվա ընթացքում։

Եթե հայտը ներկայացուցչի միջոցով է լրացվում, պետք է ունենալ նրա իրավասությունները հաստատող փաստաթուղթ։

Վճարման չափը և կարգը

  • հայտ ներկայացնելու համար՝ 30,000 դրամ,
  • փորձաքննություն անցկացնելու համար՝ 40,000 դրամ,
  • մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ 15,000 դրամ։


Գործում են հետևյալ զեղչերը՝

  • Ֆիզիկական կամ մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում հայտի արժեքը 7,500, փորձաքննությունը 10,000, իսկ ավել դասը 3,750 ՀՀ դրամ է։
  • 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում գրանցման հայտի արժեքը 15,000, փորձաքննությունը 20,000, իսկ ավել դասը 7,500 ՀՀ դրամ է։
  • 100-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ գրանցման հայտի արժեքը 30,000, փորձաքննությունը 40,000, իսկ ավել դասը 15,000 ՀՀ դրամ է։  


Ընդ որում՝ ապրանքային նշանի գրանցման հայտը ներակայացնելիս պետք է նախապես վճարել նախատեսված պետական տուրքերը և վճարման անդորրագրերը կցել հայտին։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ներկայացված հայտով փորձաքննությունն անցկացվում է երկու փուլով՝ հայտի նախնական փորձաքննություն, որն անցկացվում է հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և հայտի ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից 3-ամսյա ժամկետում։ 

Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը 5 ամիս է:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:


Հղում օրենսդրությանը

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք 

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր