Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Գրանցել ապրանքային նշան
Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Տրամադրման տևողությունը
2 ամիս
Ապրանքային նշանն առցանց գրանցելու համար անհրաժեշտ է`
- լինել ՀՀ կամ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
- ունենալ նույնականացման քարտ, բջջային նույնականացման քարտ կամ թվային ստորագրություն։
Դիմելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- մուտք գործել համակարգ,
- ստեղծել նոր հայտ,
- ընտրել «Ապրանքային նշաններ» բաժինը,
- լրացնել հայտի առցանց ձևը՝ նկատի ունենալով, որ հայտը կարելի է ներկայացնել մեկից ավելի իրավաբանական անձանց անունից,
- տվյալները լրացնելուց, անհրաժեշտ նկարներն ու փաստաթղթերը կցելուց հետո, նախքան հայտը գործակալություն ուղարկելը անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել կարդացող սարքի մեջ և ուղարկել։
Հետագա նամակագրությունը գործակալության հետ հնարավոր է վարել նաև էլեկտրոնային եղանակով՝ «Նամակագրություն» բաժնում ընտրելով գործակալությունից ստացված տվյալ հայտին վերաբերող հարցումը կամ ծանուցումը և կցելով պատասխանը՝ PDF ֆորմատով։
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Տրամադրման տևողությունը
2 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Այս էջը օգտակա՞ր էր