Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաղորդել կոռուպցիայի մասին
Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը թույլ է տալիս կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիոն դեպքերը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։
Կոռուպցիայի մասին առցանց եղանակով հնարավոր է հաղորդել (ազդարարել) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում»:
Կոռուպցիայի մասին հաղորդելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ցանկացած տարածքային բաժին կամ զանգահարել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (1-02) հեռախոսահամարին։
Ընդ որում՝ այն դեպքերում, երբ կոռուպցիոն դեպքի մասնակիցները կամ մասնակիցներից մեկը ոստիկաններ են, պետք է դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն՝ զանգահարելով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ nahv@mia.gov.am էլեկտրոնային հասցեին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Երբ պարզվում է, որ կոռուպցիայի մասին հաղորդողը գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է նրան պաշտպանություն տրամադրելը, որի մասին որոշման կայացման պահից 3-օրյա ժամկետում ծանուցում է հաղորդողին:
Հաղորդումը ոչ իրավասու մարմին ներկայացվելու դեպքում, հաղորդում ստացած մարմինը 3-օրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ այդ մասին ծանուցելով հաղորդող անձին։
Ներքին և արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից 3-օրյա ժամկետում հաղորդողը ծանուցվում է։
Հղում օրենդրությանը
- «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք։
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80