Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաղորդել կոռուպցիայի մասին
Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը թույլ է տալիս կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիոն դեպքերը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։
Կոռուպցիայի մասին առցանց եղանակով հնարավոր է հաղորդել (ազդարարել) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում»:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Կոռուպցիայի մասին հաղորդելու համար անհրաժեշտ է այցելել azdararir.am, սեղմել ազդարարման համար նախատեսված կոճակը և ընտրել ազդարարման տարբերակներից մեկը։
Անանուն եղանակով հաղորդելու համար պետք է՝
- ծածկագրել սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP Address)՝ համաձայն Ուղեցույցում նշվող քայլերի, իսկ եթե արդեն ծածկագրված է, հաստատել ու անցնել հաջորդ քայլերին՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները,
- ընտրել անանուն եղանակով ազդարարման բաժինը, լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, առկայության դեպքում՝ կցել փաստաթղթեր կամ այլ նյութեր ու հաստատել։
Տվյալները ներկայացնելու եղանակով հաղորդելու համար պետք է՝
- այցելել azdararir.am,
- ընտրել ազդարարման բաժինն ու սեղմել համապատասխան կոճակը,
- ընտրել բաժինը, առաջարկվող դաշտերում լրացնել անհրաժեշտ տվյալները, առկայության դեպքում կցել փաստաթղթեր կամ այլ նյութեր ու հաստատել։
Հաղորդման ընթացքին հետևելու համար անհրաժեշտ է հաղորդելուց հետո պահպանել մուտքի տվյալները և դրանցով մուտք գործել համակարգ։
Գործում է հետադարձ կապի հնարավորություն, որի միջոցով հաղորդումը քննող մարմինը կարող է կապ հաստատել հաղորդողի հետ՝ անհրաժեշտ տեղեկություններ ու փաստեր հավաքելու կամ ուղարկելու նպատակով:
Հաղորդումը ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա է ստուգման, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել:
Հաղորդումը ստուգելու անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը այն փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ արդարադատության նախարարությունը երաշխավորում է կոռուպցիայի մասին հաղորդող անձի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Դա երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու տարբերակով:
Տրամադրման ժամկետը և կարգը
Երբ պարզվում է, որ կոռուպցիայի մասին հաղորդողը գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է նրան պաշտպանություն տրամադրելը, որի մասին որոշման կայացման պահից 3-օրյա ժամկետում ծանուցում է հաղորդողին:
Հաղորդումը ոչ իրավասու մարմին ներկայացվելու դեպքում, հաղորդում ստացած մարմինը 3-օրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ այդ մասին ծանուցելով հաղորդող անձին։
Ներքին և արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից 3-օրյա ժամկետում հաղորդողը ծանուցվում է։
Հղում օրենդրությանը
- «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք։
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80