Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը՝ որպես իրավաբանական անձ
Ավտոմեքենայի մաքսազերծման համար կատարվող վճարումների չափը հնարավոր է հաշվարկել առցանց եղանակով։ Ընդ որում՝ հաշվարկը շատ մոտավոր է, և վերջնական մաքսային վճարը սահմանվում է մաքսային տեսուչի կողմից՝ համապատասխան դրույքաչափերով հաշվարկից հետո։
Տրանսպորտային միջոցի մաքսային վճարը հաշվելու համար անհրաժեշտ է՝
-
այցելել www.src.am,
-
ընտրել «Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» պատուհանը,
-
ընտրել ներմուծողի տեսակը, այս դեպքում՝ իրավաբանական անձ,
-
լրացնել ավտոտրանսպորտային միջոցի տվյալները,
-
Ընդ որում՝ «ՆԱՇ-ի հզորությունն ավելի մեծ է, քան առավելագույն 30-րոպեանոց Էլեկտրական շարժիչի հզորությունը», դաշտն անհրաժեշտ է նշել, եթե ներկրվող մեքենան հիբրիդային շարժիչով է, իսկ եթե սովորական շարժիչով է, ապա բաց թողնել այդ դաշտը,
-
սեղմել «Հաշվել» կոճակը։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44