ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողն ազգությամբ հայ է

Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե ազգությամբ հայ է։ Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Դիմելու տևողությունը
Միջինում 30 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • հաստատել ազգությամբ հայ լինելը, ընդ որում՝ հայերենին տիրապետելն ու ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը պարտադիր չէ։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • ազգությունը հաստատող փաստաթուղթը (ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան վկայականը, անձնագիրը կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ կամ սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված և հյուպատոսության կողմից հաստատված մկրտության վկայականը),

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում (արտերկրում դիմելիս գործընթացը երբեմն կարող է նախատեսվածից երկար տևել) անձին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին անձը տեղեկացվում է էլեկտրոնային հաղորդագրությամբ։ Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով

Քաղաքացիության դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է կրկին դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն։ ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։


Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր