ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողն ազգությամբ հայ է

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ազգությամբ հայ է։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Ընդ որում՝ տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Ներկայացվող պահանջները

Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • հաստատել ազգությամբ հայ լինելը, ընդ որում՝ հայերենին տիրապետելն ու ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը պարտադիր չէ։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • ազգությունը հաստատող փաստաթուղթը  (ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան վկայականը, անձնագիրը կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ կամ սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված և հյուպատոսության կողմից հաստատված մկրտության վկայականը),

  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ 


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ 

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Անձնագրային բաժանմունքում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։


Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր