ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։

Նպաստը տրամադրվում է մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ 

Ներկայացվող պահանջները

Երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը տրամադրվում է, եթե

  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և երեխաները չեն գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում։

Պահանջվող փաստաթղթերը

Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում։

Ըստ անհրաժեշտության՝ պետք է ներկայացնել նաև՝ 

  • երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը, եթե ծնունդի պետական գրանցումը կատարվել է այլ երկրում,

  • շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծնողի` դրամական աջակցության իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե շահառու երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, կամ ամուսնությունը գրանցված է շահառու երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո։

Աջակցության չափը

Երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը կազմում է 50,000 դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում դիմումը մերժելու կամ աջակցություն նշանակելու մասին։ Դիմումի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։

Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր