Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։
Նպաստը տրամադրվում է մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
-
այցելել online.ssa.am,
-
լրացնել անհրաժեշտ տվյալները,
-
սեղմել «Գրանցվել» կոճակը,
-
այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,
-
ընտրել «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը,
-
լրացնել անհրաժեշտ տվյալները,
-
սեղմել «Ստեղծել» կոճակը։
Գրանցման ընթացքում դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցումը հաստատող հաղորդագրություն։
Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝
- բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
- մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
- սեղմել «Ուղարկել» կոճակը։
Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։
Ներկայացվող պահանջները
Երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը տրամադրվում է, եթե
- աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և երեխաները չեն գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում։
Պահանջվող փաստաթղթերը
Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում։
Ըստ անհրաժեշտության՝ պետք է ներկայացնել նաև՝
-
երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը, եթե ծնունդի պետական գրանցումը կատարվել է այլ երկրում,
-
շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծնողի` դրամական աջակցության իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե շահառու երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, կամ ամուսնությունը գրանցված է շահառու երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո։
Աջակցության չափը
Երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը կազմում է 50,000 դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում դիմումը մերժելու կամ աջակցություն նշանակելու մասին։ Դիմումի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստը առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83