ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը՝ նոտարական վավերացմամբ

Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող է կատարվել ցանկացած նոտարական գրասենյակում: Կնքվում է բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիր, որի վավերացման և նոտարի ծառայության համար անհրաժեշտ է վճարել։ Արդյունքում՝ բնակարանի սեփականության վկայականը գնորդին տրամադրվում է նոտարական գրասենյակի միջոցով։  

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
15,000-20,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Բնակարանի սեփականության իրավունքը նոտարի կողմից վավերացնելու համար գնորդը և վաճառողը պետք է այցելեն ցանկացած նոտարական գրասենյակ։ 

Ներկայացվող պահանջները

Բնակարանի սեփականության իրավունքը նոտարական վավերացմամբ հաստատելուց հետո անհրաժեշտ է 30-օրվա ընթացքում գրանցել սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր),
  • բնակարանի վաճառքի պայմանագիրը,
  • միասնական տեղեկանքը,
  • անշարժ գույքի գնման իրավունքի վկայական,
  • սեփականության իրավունքի գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը,
  • բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը։ 

Վճարման չափը և կարգը

Գրանցման համար պետք է վճարել 5,000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ պայմանագրի նոտարական վավերացման ծառայության արժեքը 10,000-15,000 ՀՀ դրամ է։    


Տրամադրման կարգը և վճարը

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո նոտարի մոտ կնքվում է սեփականության իրավունքի փոխանցման երկկողմ պայմանագիր՝ գնորդի և վաճառողի միջև, որը վավերացվում է նոտարի կողմից։ Այնուհետև անհրաժեշտ է 30-օրյա ժամկետում պայմանագիրը ներկայացնել Կադաստրի պետական կոմիտե սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու և սեփականության վկայականը ստանալու համար։ 

Հղում օրենսդրությանը

  • «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար` 
(+374) 010 55-57-72
 
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ նոտարական պալատ
Այս էջը օգտակա՞ր էր