Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մշտական բնակության տեղափոխվելիս ապրանքները կարող են ներմուծել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների։
Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ է․
-
այցելել Արարատյան մաքսատուն վարչություն (հասցե՝ Երևան 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 10 կամ Պետական եկամուտների կոմիտե հասցե՝ Երևան 0015, Մովսես Խորենացու 3),
-
ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պետի անունով,
-
մանրամասն գույքագրում՝ ապրանքների անվանման, քաշի, քանակի մասին՝ ներառյալ արժեքները (ապրանքների ցուցակ, հաշիվ-ապրանքագիր),
-
անձնագրի պատճենը կամ ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթը՝ կացության քարտ, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը,
-
օտարերկրյա (ելքի) պետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, կացության քարտ),
-
բեռնափոխադրող ընկերության հետ կնքված գույքի տեղափոխության պայմանագրի և վճարման անդորրագիրը,
-
օտարերկրյա (ելքի) պետության լիազոր մարմնի կողմից տրամադրած՝ տրանսպորտային միջոցի՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը,
-
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ` ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։
Տրամադրման ժամկետը և կարգը
Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու դիմումը հաստատվում կամ մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումի հաստատման կամ մերժման ծանուցումը ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44